Չինաստանը 2025 թվականին պաշտպանական բյուջեն կավելացնի 7,2 տոկոսով
Չինաստանը նախատեսում է 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացնել 7,2 տոկոսով՝ մինչև 1,78 տրիլիոն յուան (մոտ 231 միլիարդ եվրո): Այս մասին հայտարարել են կառավարության ներկայացուցիչները Չինաստանի Ժողովրդական ազգային կոնգրեսի բացմանը։
Ի գիտություն, Չինաստանը նույնպես անցյալ տարի 7,2%-ով ավելացրել է իր ռազմական ծախսերը։
ԱՄՆ-ից հետո Չինաստանն ունի աշխարհում ամենամեծ պաշտպանական բյուջեն։
Reuters-ի փոխանցմամբ՝ 2013 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը երկրի բանակի լայնածավալ արդիականացում է իրականացնում։
Պեկինի նպատակն է ստեղծել «համաշխարհային կարգի բանակ» մինչև 2049 թվականը։ Չինաստանի կառավարությունը պնդում է, որ չունի ագրեսիվ մտադրություններ և ներդրումներ է կատարում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։