«China Southern Airlines»-ը վերսկսել է թռիչքները Թբիլիսիի միջազգային օդանավակայան
Համաճարակի պատճառով երեք տարվա ընդմիջումից հետո «China Southern Airlines»-ը վերադարձել է վրացական ավիաշուկա։
«Tav Georgia»-ի փոխանցմամբ՝ չինական ավիաընկերությունն այսօր իր առաջին թռիչքն է իրականացրել Ուրումչիից Թբիլիսի։
Նրանց տվյալներով՝ այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կառավարիչ ընկերության՝ «TAV Georgia»-ի ղեկավարությունը, Քաղաքացիական ավիացիայի գործակալության և ավիաընկերության ներկայացուցիչներ։
«China Southern Airlines» ավիաընկերությունը ձմեռային սեզոնի ընթացքում շաբաթական մեկ անգամ է թռիչքներ իրականացնելու Ուրումչի-Թբիլիսի-Ուրումչի ուղղությամբ, իսկ ամառային սեզոնին` ըստ պահանջարկի, ծրագրում է ավելացնել հաճախականությունները: