Չիլիում Հռոմի պապի այցին հետևել են անկարգություններ
Չիլիում Հռոմի պապի այցին հետևել են անկարգություններ

Չիլիի Կոնսեպսիոն քաղաքում անցկացված բողոքի ակցիան, որը կազմակերպվել Էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանրապետություն ժամանելու կապակցությամբ, ավարտվել Է ոստիկանության հետ ցուցարարների ընդհարումներով:

Ձերբակալվել Է ավելի քան 30 մարդ: Չհամաձայնեցված երթը կազմակերպել Էր «Բիո-Բիո, ելի՛ր» շարժումը, որը միավորում Է 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Ռադիոկայանի տվյալներով՝ բողոքավորները քննադատում են իշխանություններին այն բանի համար, որ նրանք պատրաստվում են քահանայապետին ներկայացել Չիլիի այն պատկերը, որը չի համապատասխանում իրականությանը: Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը ջրանետիչներ Է կիրառել: Ինչպես հայտնել Է BioBio-ն, Պապի այցելության կապակցությամբ ցույցերի պատճառով առնվազն երկու մարդ Է ձերբակալվել նաեւ Չիլիի մայրաքաղաքում: Պապը Սանտյագո Է ժամանել հունվարի 15-ի երեկոյան:

Օդանավակայանում նրան դիմավորել Է հանրապետության նախագահ Միշել Բաչելետը: Այցի պաշտոնական մասը կսկսվի հունվարի 16-ին, երբ Ֆրանցիսկոսը մեծ ճառով ելույթ կունենա Լա Մոնեդա կառավարական պալատում: