Չիլիում հորդառատ անձրևները առաջացրել են սողանքներ, որին զոհ է գնացել 5 մարդ
Չիլիում հորդառատ անձրևները առաջացրել են սողանքներ, որին զոհ է գնացել 5 մարդ: Ոչնչացվել են հազարավոր տներ: Այս պահին ընթանում է 15 անհետ կորած մարդու որոնողափրկարարական գործողություն:
Տեղական մամուլը գրում է, որ սողանքը ամբողջովին ոչնչացրել է երկրի հարավային մասում գտնվող Վիլա Սանտա Լուսիա գյուղը, որը մեծ հեղինակություն ունի զբոսաշրջիկների համար:
Երկրի նախագահ Միշել Բաչելետը շրջանը հայտարարել է աշետի գոտի: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Նշենք, որ աղետը տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր շուտ: Չնայած դրան իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունների երկրորդ փուլը այնուամենայնիվ կկայան: Ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ միլիարդատեր Սեբաստիան Պինեյրան և Ալեխանդրո Գիլիերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan