Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ երկիրը կդիմի 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար։
«Մենք սկսում ենք Չիլիին պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի թեկնածու դարձնելու ճանապարհը։ Այդ նպատակով սպորտի նախարարը Չիլիի ազգային օլիմպիական կոմիտեի առջև պաշտոնապես հայտնել է մեր պատրաստությունը՝ սկսելու 2036 թվականի խաղերն ընդունելու հայտի պատրաստման գործընթացը»,- ասաց Բորիչը։
Չիլիի հետ միասին 2036 թվականի Օլիմպիական խաղերի համար կպայքարեն Մեքսիկան, Լեհաստանը և Հնդկաստանը։