Չիլիի կենտրոնում անտառային հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Չիլիի կենտրոնում անտառային հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Չիլիի կենտրոնում անտառային հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 50-ը։ Ներքին գործերի նախարարությունը չի բացառում զոհերի թվի աճը։ Աղետը մոլեգնում է Վալպարաիսո շրջանում և սպառնում բնակավայրերին։ Այրվել է ավելի քան 1100 տուն։

Ազգային անտառտնտեսության գործակալության տվյալներով՝ այրվել է ավելի քան ութ հազար հեկտար։ Հրշեջները մարում են տասնյակ հրդեհի օջախներ։

Հրդեհի մարմանը խոչընդոտում է օդի բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին։

Ինչպես ասել է ներքին գործերի նախարար Կարոլինա Տոհան, երկիրը բախվում է 2010 թվականի երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ, ամենասարսափելի աղետին։