Չիլիի հարավում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

18:53, 02.05.2025

Չիլիի հարավում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ։

Իշխանությունների հայտարարությամբ՝ երկրի հարավային հատվածի ափամերձ շրջաններից պետք է իրականացվի բնակչության տարհանում։

7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ՝ Դրեյքի նեղուցի շրջանում, Չիլիի Պուերտո Ուիլյամս քաղաքին մոտ։

Սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր այն մասին, թե ինչպես են քաղաքացիները լքում շենքերը էվակուացման ժամանակ՝ երկրաշարժից հետո։

Նմանատիպ