Չիկագոյում Դեմոկրատական կուսակցության համագումարին զուգահեռ անցկացված պաղեստինյան հանրահավաքի ժամանակ չորս մարդ է ձերբակալվել
Չիկագոյում իրավապահները ձերբակալել են 4 մարդու դեմոկրատական կուսակցության համագումարին զուգահեռ անցկացված պաղեստինամետ ցույցի ժամանակ։
ՌՈՅԹԵՐՍ-ի փոխանցմամբ՝ մի խումբ ցուցարարներ հատել են անվտանգության պատնեշը շենքի մոտ, որտեղ անցկացվում է դեմոկրատների համագումարը։
Շուտով տեղում ոստիկանները վերականգնեցին կարգուկանոնը։
Ցույցի մասնակիցները բողոքում են Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելի աջակցության դեմ և պահանջում դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումը։