Չի կարելի Ուկրաինայի վրա ճնշում գործադրել Ռուսաստանի հետ վատ խաղաղ համաձայնագրի համար

21:07, 07.06.2022

Չպետք է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ վատ խաղաղ համաձայնագրի համար,- այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ վատ խաղաղ համաձայնագրերը երկար չեն տևում։

Նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպման ժամանակ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան «առաջնագծում կմնա» Ուկրաինային աջակցության հարցում։

«Աշխարհը պետք է խուսափի ցանկացած հետևանքից, որը կարող է տպավորություն ստեղծել, թե Պուտինի չարդարացված ագրեսիան տվել է իր արդյունքը», – ասել է Բորիս Ջոնսոնը:

Նմանատիպ