Չեխիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 17 000 դեպք
Չեխիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ: Երկրում կորոնավիրուսով վարակվել է 17 278 մարդ:
Այս մասին տեղեկություն է տարածում «Գարդիանը»: Վարակակիրների նշված թիվը հնարավոր է, մեկ բնակչի հաշվով հնարավոր է ողջ աշխարհում ամենաբարձր օրական ցուցանիշն է:
Երկրում, որտեղ ապրում է 10.7 միլիոն բնակիչ, վերջին տվյալներով, արձանագրված է կորոնավիրուսի 126 348 ակտիվ դեպք:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Չեխիայում կորոնավիրուս է ախտորոշվել 776 հազար մարդու մոտ: Այդ թվում, վարակից զոհվել է ավելի քան 12 հազար պացիենտ: