Չեխիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշ
Չեխիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշ: Երկրում մեկ օրում վարակ է ախտորոշվել 16 939 մարդու մոտ:
Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Համավարակի մեկնարկից օրս Չեխիայում արձանագրված է կորոնավիրուսի 718 661 դեպք, այդ թվում զոհվել է 11 850 պացիենտ: