Չեխիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկրորդ օրն է
Չեխիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկրորդ օրն է

Չեխիայում շաբաթ օրը ժամը 08:00-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկրորդ օրը, որի ընթացքում քաղաքացիները պետք է ընտրեն երկու թեկնածուներին՝ երկրի գործող նախագահ Միլոշ Զեմանին եւ Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յիրժի Դրագոշին:

Երկրորդ փուլում քվեարկության առաջին օրն ընտրողների մասնակցությունը մոտ 50 տոկոս է կազմել, ինչը շատ ավելի բարձր է, քան առաջին փուլում (հունվարի 12-13-ին), երբ քվեարկության առաջին օրը քվեարկել էր ընտրողների մոտ 40 տոկոսը: Քվեարկությունը կավարտվի մինչեւ ժամը 14.00-ը, որից հետո կամփոփվեն ընտրությունների արդյունքները: