Չեխիայում կայծակի հարվածի հետեւանքով տուժել է 18 մարդ
Չեխիայում կայծակի հարվածի հետեւանքով տուժել է 18 մարդ

Չեխիայում կայծակի հարվածի հետեւանքով տուժել է 18 մարդ։ Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել Լիբերեց շրջանի Wratislavice Palace-ի այգում, որտեղ մանկական միջոցառում էր անցկացվում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ կայծակը հարվածել է այգու ծառին, որի տակ քաղաքացիները պատսպարվում էին անձրեւից։ Վիրավորների թվում կան 2-ից 16 տարեկան հինգ երեխաներ։ Նրանցից մեկին ուղղաթիռով տեղափոխել են Պրահայի հիվանդանոց, իսկ 17 տուժածները բուժվում են տեղի հիվանդանոցում։