Չեխիայի զորավարժարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ինը մարդ է տուժել
Չեխիայի զորավարժարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ինը մարդ է տուժել։
Չեխիայի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չեխիայի արեւելյան մասում գտնվող Լիբավա զորավարժարանում։
Ըստ առկա տեղեկությունների՝ պայթել է զինամթերը։ Վիրավորներին օգնելու համար գործի են դրվել փրկարարական ուղղաթիռներ։ Միջադեպով զբաղվում է ռազմական ոստիկանությունը։