Չեխիայի խորհրդարանի նախագահը Կախա Կուճավային շնորհավորում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվելու կապակցությամբ
Չեխիայի խորհրդարանի նախագահը Կախա Կուճավային շնորհավորում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվելու կապակցությամբ

Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը շնորհավորում է Կախա Կուճավային՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքը հայտնել Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես ակնկալում եմ համագործակցել ձեզ հետ, ինչը իրապես կնպաստի ոչ միայն միջխորհրդարանական, այլև մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում աշխատելու գործում», – իր շնորհավորական նամակում գրել է Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահը: