Չեխիայի վարչապետը կողմ է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքին
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կողմ է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքին։
Բաբիշի խոսքով՝ որոշ փորձագետներ պնդում են, որ սոցիալական ցանցերը վնասակար են երեխաների համար։
«Ես կողմ եմ դրան, քանի որ փորձագետները նշում են, որ դրանք շատ վնասակար են, և մենք պետք է հոգ տանենք մեր երեխաների մասին», – ասել է Անդրեյ Բաբիշը։
Մի քանի երկրներ քննարկում են նմանատիպ արգելք։ Մասնավորապես, Իսպանիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր դեռահասների համար։ Հունաստանը նույնպես նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր դեռահասների համար։
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նույնպես նախատեսում են մշակել ավելի խիստ քաղաքականություն սոցիալական ցանցերի վերաբերյալ։ Նմանատիպ միջոցառումներ են քննարկվում նաև Դանիայում։
Տեղեկատվության համար՝ 2025 թվականի դեկտեմբերին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց 16 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական հարթակներին մուտք գործելը։