Չեխիայի վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Չեխիայի վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, պաշտոնական շնորհավորանքներում Չեխիայի վարչապետը կարևորում է Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները և վերահաստատում իր աջակցությունը երկրի ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը և եվրատլանտյան ինտեգրմանը:

«Ձերդ գերազանցություն: Շնորհավորում ենք Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և խորհրդարանի կողմից վստահություն հայտնելու կապակցությամբ: Ես շատ բարձր եմ գնահատում Չեխիայի և Վրաստանի դրական, բարեկամական հարաբերությունները: Հուսով եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն խորանալ ընդհանուր շահեր ներկայացնող բոլոր ոլորտներում: Մենք վերահաստատում ենք Չեխիայի աջակցությունը Վրաստանի բարեփոխումներին, մասնավորապես՝ օրենքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը, ինչպես նաև եվրատլանտյան ինտեգրմանը: Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու աշխատանքում», – ասված է Չեխիայի վարչապետի պաշտոնական շնորհավորանքում, որի տեքստը հրապարակել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: