Չեխիայի և Ավստրիայի արտգործնախարարները ժամանել են Կիև
Չեխիայի և Ավստրիայի արտգործնախարարները ժամանել են Կիև։ Այս մասին նախարարները գրել են «Թվիթեր» սոցիալական ցանցում։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին սոցցանցում հրապարակել է Կիևյան կայարանում արված տեսանյութ։
«Ես ժամանել եմ Կիև։ Ես ուղևորվում եմ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Երկար ժամանակ անց առաջին անգամ կրկին հանդիպեցի Ուկրաինայի դեսպանատան մեր գործընկերներին։ Սպասում եմ բանակցությունների Ուկրաինայի ներկայացուցիչների հետ»,- գրել է Լիպավսկին։
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը «Twitter»-ում գրում է նաեւ Ուկրաինա կատարած այցի մասին.
«Ուրախ եմ իմ սիրելի գործընկեր Յան Լիպավսկու հետ կրկին վերադառնալ Ուկրաինա։ Ցավալի է տեսնել, թե ինչ է անում Ռուսաստանի դաժան ագրեսիվ պատերազմը այս գեղեցիկ երկրի և նրա ժողովրդի հետ: Մենք կշարունակենք լինել Ուկրաինայի կողքին»,- գրել է Շալենբերգը։