Չեխիայի բանակը հայտնում է, որ զորավարժարանում պայթյունի հետևանքով մեկ զինծառայող է զոհվել
Չեխիայի բանակը հայտնում է, որ պոլիգոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ զինվոր է զոհվել։ Այս մասին ասված է Չեխիայի զինված ուժերի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Զինամթերքի պայթյունը տեղի է ունեցել Լիբավայի զորավարժարանում։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև յոթ զինվոր և մեկ քաղաքացիական անձ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Չեխիայի զինված ուժերը նշում են, որ միջադեպի մասին լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ։