Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել Արչիլ Տատունաշվիլու մահվան փաստին
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել Արչիլ Տատունաշվիլու մահվանը:
«Արտաքին գործերի նախարարությունը վրդովված է Վրաստանում, Հարավային Օսեթիայում վերջին ժամանակաշրջանում զարգացած իրադարձություններից, հատկապես Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլու ողբերգական մահվան փաստից: Մենք դատապարտում ենք Հարավային Օսեթիայի բռնազավթված շրջանում մարդու իրավունքների խախտումը և կոչ ենք անում թույլ տալ շրջան մուտք գործել միջազգային իրավապաշտպան ինստիտուտներին»,- ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Արչիլ Տատունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին, Ցխինվալիի հիվանդանոցում: Վրաստանի ևս երկու քաղաքացիների բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին փետրվարի 22-ին: