Չեխիայի ԱԳՆ. Մենք մտահոգված ենք Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությամբ և կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին պահպանել ժողովրդավարական արժեքները
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը Զուրաբ Ջափարիձեի ձերբակալության կապակցությամբ անհանգստություն է հայտնում և Վրաստանի իշխանություններին կոչ է անում պահպանել ժողովրդավարական արժեքները։ Այս մասին նշված է նախարարության կողմից սոցիալական ցանց X-ում հրապարակված հայտարարությունում։
«Մենք խորապես մտահոգված ենք Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությամբ և նրա դատական գործընթացի փակ բնույթով։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին պահպանել ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայությունը և հարգել հիմնարար իրավունքներն ու ազատությունները», – ասված է Չեխիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեին մայիսի 22-ին որպես խափանման միջոց սահմանվել է կալանք գրավի չվճարման պատճառով։ Ժամանակավոր քննչական հանձնաժողովի դիմումի հիման վրա, դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջի չկատարման համար, ինչը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով, ինչպես նաև պաշտոն զբաղեցնելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքից զրկմամբ մինչև երեք տարի ժամկետով։