Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրշիչեկը մեկնել է օկուպացման գոտու Խուրվալեթի գյուղ: Չեխիայի արտաքին գերատեսչության ղեկավարին տեղում առկա իրավիճակի հետ ծանոթացրել է ՊԱԾ-ի վերլուծական ծառայության ներկայացուցիչը:
Տոմաշ Պետրշիչեկը հանդիպել է նաև օկուպացնող գոտում բնակվող Դաթա Վանիշվիլուն: 80-ամյա տարեց տղամարդը նրա հետ զրուցել է այն խնդիրների մասին, որն ունի մեկ վայրից մյուսը տեղափոխվելու ժամանակ:
Չեխիայի արտաքին գործերի նախարարը մեկ անգամ ևս աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և հայտարարել, որ այս գործընթացում առանձնապես կարևոր է մարդկանց հումանիտար աջակցելը:
Չեխիայի արտաքին գործերի նախարարը Վրաստան այցի շրջանակներում հուլիսի 11-12-ին մասնակցելու է Բաթումիի «Արժանի գործընկերության 10 տարի – անցած ուղին և հեռանկարները» միջազգային կոնֆերանսին: