Չեխիայի արտաքին գործերի նախարար. Վրաստանն ունի մեր լիակատար աջակցությունը
Չեխիայի արտաքին գործերի նախարար. Վրաստանն ունի մեր լիակատար աջակցությունը

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։

Յան Լիպավսկին գրում է, որ Վրաստանն ունի Չեխիայի լիակատար աջակցությունը։

«Ուրախ եմ հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Բացի մեր երկկողմ հարաբերություններից, մենք խոսեցինք Վրաստանի եվրոպական նկրտումների և տարածաշրջանային մարտահրավերների մասին։ Վրաստանն ունի մեր լիակատար աջակցությունը»,- նշում է Չեխիայի ԱԳ նախարարը: