Չեխիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան։
Չեխիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան։
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել խորհրդարանական հարթությունում Վրաստանի և Չեխիայի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությանը, հատկապես ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակեցման Վրաստանի փորձի առումով։
Կողմերը քննարկել են նաև վրաց-չեխական երկկողմ համագործակցության օրակարգը և ողջունել Չեխիայի Սենատի նախագահի ծրագրված այցը Վրաստան։
Խոսելով տարածաշրջանում անվտանգության ծանր միջավայրի մասին՝ Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին զեկուցվել է Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակի մասին։ Չեխական կողմը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտել Ռուսաստանի գործողությունները Վրաստանի նկատմամբ։