Չեռնիգովի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմից կրակը չի դադարել ողջ գիշերվա ընթացքում
Չեռնիգովի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսի խոսքով՝ ռուսական կողմից կրակը չի դադարել ողջ գիշերվա ընթացքում։ Չաուսը հայտնել է, որ կրակոցները վնասել են տներ, ենթակառուցվածքներ, գրադարանի շենքը և առևտրի կենտրոնը:
«Թշնամին ամբողջ գիշեր հարձակվել է Չեռնիգովի վրա, բայց մենք վերակառուցում ենք քաղաքը, և այն ավելի լավ կլինի, քան եղել է», – ասել է Չաուսը։
Նույն հարցազրույցում Չաուսն ասում է, որ երբեք չէր պատկերացնում, որ ստիպված կլինի փնտրել սառնարաններ՝ դիակները պահելու համար, քանի որ դիահերձարաններում տեղեր չկան:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել էր Չեռնիգովի և Կիևի շրջաններում ռազմական գործողությունների կրճատման մասին։
«Հաճախ ռուսներն ասում են մի բան, իսկ իրականում այլ բան է լինում։ Թե որքանով է ճիշտ Ռուսաստանը, ցույց կտա ժամանակը։ Մենք շատ զգույշ ենք նրանց խոսքերում»,- ասել է Չեռնիգովի վարչակազմի ղեկավարը։