Չեռնիգովի քաղաքապետ. Քաղաքը 70 տոկոսով ավերված է, հետևանքները շատ ծանր են, ինչպես Բուչայում և Խարկովում, և գուցե այնպես, ինչպես Մարիուպոլում
Չերնիգովի քաղաքապետի խոսքով՝ քաղաքի 70 տոկոսն ավերվել է։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցների եթերում հայտարարել է Վլադիսլավ Ատրոշենկոն։
«Քաղաքը 70 տոկոսով ավերվել է, մարդկանց այլևս չի հետաքրքրում, թե քանի արկ է ընկել։ Լրագրողներին անընդհատ հետաքրքրում է, թե քանի արկ է եղել և ինչ հետևանքներ է ունեցել։ Հետևանքները շատ սարսափելի են. ինչպես Բուչայում և Խարկովում, և գուցե այնպես, ինչպես Մարիուպոլում: Չեռնիգովցիների համար հրատապ խնդիրը վաղվա օրն է»,- ասել է քաղաքապետը։
Սակայն Չեռնիգովի քաղաքապետը հավելել է.«Մենք ռուսական զորքերի կենտրոնացում ունենք Բելառուսի հետ սահմանին, մեզ հետաքրքրում է, թե ինչպես կաշխատի ՀՕՊ-ը, կշարունակվե՞ն արդյոք գնդակոծությունները։
Տեղեկության համար՝ Ուկրաինայի Բուչա քաղաքից ռուսական ուժերի դուրսբերումից հետո քաղաքում խաղաղ բնակիչների դիեր են հայտնաբերվել։