Չենք փորձում երկարաձգել մանդատներից հրաժարվելու գործընթացը, որպեսզի ձևակերպվի Հյուսիս-Կորեական խորհրդարանը
Չենք փորձում երկարաձգել մանդատներից հրաժարվելու գործընթացը, որպեսզի ձևակերպվի Հյուսիս-Կորեական խորհրդարանը

«Եվրոպական Վրաստանի» անդամ Իրմա Նադիրաշվիլին արձագանքել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելու գործընթացին:

Նադիրաշվիլիի խոսքով, այն պատգամավորները, որոնց լիազորությունները ճանաչել է խորհրդարանը, առաջիկա օրերին կդիմեն օրենսդիր մարմնին, իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով: Ըստ նրա,  ընդդիմությունը չի հետաձգի գործընթացը:

«Մեր դիրքորոշումը շատ պարզ էր: Այս ամբողջ գործընթացի առաջնագծում ենք: Իհարկե, այն պատգամավորները, որոնց լիազորությունները ճանաչել է խորհրդարանը, կդիմեն օրենսդիր մարմնին, այդ լիազորությունները դադարեցնելու համար և մենք դա կանենք առաջիկա օրերին: Մենք չենք պատրաստվում հետաձգել այս գործընթացը: Աշխատանքներ են տարվում այդ դիմումները ներկայացնելու ուղղությամբ և մենք շատ արագ կավարտենք այս գործընթացը, որպեսզի կազմավորվի Հյուսիս-Կորեական խորհրդարանը», – հայտարարել է Իրմա Նադիրաշվիլին: