Չենք հանդարտվի, մինչև Վրաստանին հետ չվերադարձվեն տարածքները և չավարտվի ռուսական օկուպացիան. ԱՄՆ կոնգրեսական
Մեն չենք հանդարվի, մինչև Վրաստանի տարածքները չվերադարձվեն Վրաստանի ինքնիշխան պետությանը և մինչև չավարտվի Վրաստանի այս տարածքների ռուսական օկուպացիան,- այս մասին հայտարարել է Վրաստանի բարեկամների խմբի նախագահ, կոնգրեսական Ջերալդ Քոնոլին՝ ԱՄՆ-ի կոնգրեսում, Վրաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին նվիրված տոնական ընդունելությանը խոսքով ելույթ ունենալիս:
Կոնգրեսականի գնահատմամբ, Վրաստանը օրինակելի երկիր է, որը անկախություն, քաղաքական պլուրալիզմ և ժողովրդավարական կառավարում է ձեռք բերել այնպիսի դրացիական պայմաններում, որտեղ հաճախ էր արմատավորվում ավտոկրատիան և ավտորիտարիզմը:
Կոնգրեսմենը խոսել է ազատության, որպես կարևորագույն արժեքի մասին և հաստատել աջակցություն՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: