Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող Խվիչա Կվարացխելիան միացել է Վրաստանի ազգային հավաքականին #1TVSPORT
Վրաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 2-ին, ընկերական խաղ կանցկացնի Ռումինիայի դեմ, իսկ հունիսի 5-ին՝ Բահրեյնի։
Ռումինիայի դեմ խաղի օրը Վրաստանի ազգային հավաքականին միացավ Եվրոպայի կրկնակի գավաթակիր Խվիչա Կվարացխելիան։
Ինչպես նշեց գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը, Խվիչան չի մասնակցի հունիսի 2-ի խաղին, բայց անպայման կխաղա Բահրեյնի դեմ։
Երկու խաղերի ուղիղ հեռարձակումը կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը։