Չեմպիոնների լիգայի եզրափակչում Պարի Սեն Ժերմենի հաղթանակից հետո Ֆրանսիայի մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել, ձերբակալվել է առնվազն 427 մարդ
Չեմպիոնների լիգայի եզրափակչում Պարի Սեն Ժերմենի հաղթանակից հետո Ֆրանսիայի մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել, հաղորդում է Le Figaro-ն: ՊՍԺ-ի և Ինտեր Միլանի միջև խաղը տեղի է ունեցել Մյունխենում, բայց եզրափակիչը Փարիզի ՊՍԺ-ի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մեծ էկրանին դիտել է մոտ 48,000 երկրպագու:
Այսօր առավոտյան դրությամբ, գիշերը վանդալիզմի մեղադրանքով ձերբակալվել է առնվազն 427 մարդ:
Ֆրանսիացի իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են օգտագործել Շանզ-Էլիզեում գտնվող Foot Locker սպորտային կոշիկի խանութի մոտ հավաքված երկրպագուներին ցրելու համար։
Անկարգություններ են գրանցվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Գրենոբլում մեքենան մխրճվել է երկրպագուների ամբոխի մեջ՝ վիրավորելով չորս մարդու։ Վարորդը հանձնվել է ոստիկանությանը։ Մեկ մարդ նույնպես մահացել է։ 17-ամյա մի տղա մահացել է դանակահարությունից Դաքս քաղաքում՝ հարավ-արևմտյան մասում։ Սպանության պատճառը հայտնի չէ, և հանցագործը դեռևս որոնվում է։