Չեմ պատրաստվում որևէ տեղ գնալ, ավելին, չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, շուտով կհանդիպենք. Գիորգի Գախարիա
Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, ավելին, չեմ հեռանա քաղաքականությունից, – այս մասին Ծավկիսիում, իր առանձնատան մոտ լրագրողներին ասել է Վրաստանի նախկին վարչապետ, Գիորգի Գախարիան:
Գիորգի Գախարիայի խոսքով, իր պաշտոնաթողությունից հետո իր մասին տարատեսակ լուրեր են տարածվել:
«Չնայած բազմաթիվ տարբեր խոսակցություններին, ես ոչ մի տեղ չեմ գնում: Ավելին, ես նույնիսկ քաղաքականությունից չեմ հեռանում: Փաստորեն, մենք հետևում ենք ծրագրերին, մեր օրակարգին, որոնք մեզ հնարավորություն կտան առաջիկայում ամեն ինչ մանրամասնորեն կիսել և պատմել ձեզ: Դա այն է, ինչ ուզում էի ասել այսօր: Ժամանակավորապես հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք շուտով», – ասել է Գիորգի Գախարիան:
Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց փետրվարի 18-ին: