Չեմ գնահատելու Գիգի ՈՒգուլավայի հայտարարությունը Իրակլի Օքրուաշվիլիի մասին, իր համար յուրաքանչյուր քաղաքացի ունի միանման արժեք

18:20, 04.11.2018

Միասնական ազգային շարժում կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարում է, որ չի գնահատելու Գիգի ՈՒգուլավայի հայտարարությունը Իրակլի Օքրուաշվիլիի մասին և իր համար յուրաքանչյուր քաղաքացի ունի միանման արժեք:

«Ես չեմ գնահատի այդ հայտարարությունը: Հանդիպել եմ պարոն Իրակլիի հետ, բոլորտ տեսաք, մարդը արեց աջակից հայտարարություն: Իմ համար Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես արժեք ունի: Եկեք վարվենք հետևյալ կերպ, հետևենք Վրաստանին, մեր հայրենիքին, հասնենք նրան, որ ապրենք ազատ տնտեսապես զարգացած երկրում, որից հետո կարող ենք նստել և վիճել»,-հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:

Եվրոպական Վրաստան կուսակցության լիդերներից մեկը, Գիգի ՈՒգուլավան այսօր իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ Գրիգոլ Վաշաձեի այցելությունը իրակլի Օքրուաշվիլիի մոտ շատ վնասակար և հոգեպես ծանր քայլ էր:

Նմանատիպ