Չեչնիայում անհայտ անձինք կրակ են բացել «Ռոսգվարդիայի» ավտոշարասյան վրա
Չեչնիայում անհայտ անձինք կրակ են բացել «Ռոսգվարդիայի» ավտոշարասյան վրա: Մեկ գվարդիացի զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Այս մասին տեղեկություն է տարածում ռուսական լրատվամիջոցը՝ հիմնվելով «Ռոսգվարդիայի» մամուլի ծառայության վրա։
«Գրոզնոյի ծայրամասում անհայտ անձինք հարձակվել են ռազմական ավտոշարասյան վրա։ Կրակոցների հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոնում են «Ռոսգվարդիա» ավտոշարասյան վրա հարձակվողներին։