Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 8-ի առավոտյան Գրոզնիում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Խանկալայի շրջանի վրա, որտեղ գտնվում է Ռուսաստանի ամենամեծ ռազմական բազաներից մեկը։ Հարձակումը կատարվել է Զնամենսկոյե գյուղում գտնվող Դաշնային անվտանգության ծառայության շտաբ-բնակարանի վրա։
Հրապարակված տեսանյութերի համաձայն՝ Գրոզնիում տեղի է ունեցել առնվազն երկու պայթյուն։
Խանկալայում (Գրոզնիի արվարձան) գտնվում է ռուսական ռազմական բազան և 42-րդ գվարդիական մոտոհրաձգային Եվպատորիայի կարմիր դրոշի դիվիզիայի շտաբը, որը Հարավային ռազմական շրջանի 58-րդ բանակի մաս է կազմում։