Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարում է, որ Չեչնիայում մոբիլիզացիա տեղի չի ունենա, քանի որ հանրապետությունում զորակոչումը իրականացվել է պլանի 254%-ը գերազանցելով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարում է, որ Չեչնիայում մոբիլիզացիա տեղի չի ունենա, քանի որ հանրապետությունում զորակոչումը իրականացվել է պլանի 254%-ը գերազանցելով, իսկ Ուկրաինայում «Ռազմական գործողությանը» մասնակցել է Չեչնիայի 20 հազար բնակիչ։
Այս մասին, ըստ ԶԼՄ-ների, Ռամզան Կադիրովը հայտարարել է օպերատիվ շտաբի հետ հանդիպմանը։
Կադիրովը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, և երբ է հաստատվել այս ծրագիրը։
Չեչնիայի ղեկավարը նաև հայտնել է, որ ցույցի մասնակիցների ամուսիններն ու երեխաները կուղարկվեն մարտական գործողությունների առաջնագիծ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարեց մասնակի մոբիլիզացիա, ինչը հանգեցրեց բողոքի ցույցերի և ձերբակալությունների Ռուսաստանի քաղաքներում։