Թբիլիսի-Բակուրցիխե ավտոճանապարհին՝ Չալաուբանի գյուղի մոտ, ֆերմերները բողոքի ակցիա են անցկացրել։ Ինչպես նշում են հանրահավաքի մասնակիցները, իրենք չեն կարողանում իրացնել նախորդ տարվա հարյուրավոր տոննա ցորենը։
Նրանք իշխանությանը կոչ են անում երկրում առաջնահերթություն դարձնել տեղական արտադրության ցորենն ու դրա իրացումը։ Ֆերմերները իշխանությունից պահանջում են հարկ սահմանել ներկրվող ալյուրի վրա:
Ֆերմերների խոսքով՝ իրենք մտավախություն ունեն, որ կարող են իրենց վարելահողերը կորցնելու վտանգի առաջ կանգնել, քանի որ չեն կարողանում վճարել պահեստներ կառուցելու, բերք աճեցնելու համար վերցված վարկերը։
Հանրահավաքի մասնակիցները հանդիպման վայրում խորհրդանշական կերպով մի պարկ ցորեն լցրեցին և ասացին, որ եթե իշխանությունից արձագանք չլինի, իրենց բողոքը կդառնա մասշտաբային։