Չճշտված տվյալներով Գաբրիել Սալոսի փողոցից շտապ օգնության մեքենայով դուրս է բերվել մի վիրավոր

Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում, որտեղ ուշ գիշերվանից ընթանում է հատուկ գործողություն, մի քանի րոպե առաջ չճշտված տվյալներով  դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավորի,- այս մասին դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:

Տեղում մոբիլիզացված են նաև հրշեջ ծառայության բրիգադները:

Նշվենք, որ Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկ գործողությունը իրականացնում են պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:

Իրավապահների լրատվությամբ, անձինք ում ձերբակալության համար ընթանում էր հատուկ գործողություն կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: