Չինաստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ
Չինաստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ

  Չինաստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ:

Լրատվությունը այս մասին տարածում է reuters-ը: Ուժգին պայթյունը տեղի է ունեցել Նինգբո քաղաքում:

Տարածված լրատվությամբ պայթյունը տեղի է ունեցել գործարանում, որտեղ ոչ ոք չի եղել, սակայն տուժել են անցորդներ:

Տեղի իշխանությունների լրատվությամբ հիվանդանոցներում գտնվում է 30 մարդ, նրանց վիճակը ծանր է:

Զուգահեռաբար փրկարարները մարդկանց են փնտրում փլատակների տակ: