Չինաստանում երկնաքերի հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել

Չինաստանի Տյանցզին քաղաքի բարձրահարկերից մեկի հրդեհի հետեւանքով 10 մարդ զոհվել է, եւս 5-ը տուժել: Այս մասին հայտնել է քաղաքի կուսակցական կոմիտեի քարտողար Լի Հունչժունը:

«Ներկա պահին ընդհանուր 10 մարդ է զոհվել, եւս հինգը թեթեւ վնասվածքներով հոսպիտալացվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չինաստանի հյուսիսում 38-հարկանի շենքում հրդեհը բռնկվել է դեկտեմբերի լույս 1-ի գիշերը: Հաջողվել է կրակը մարել, հրդեհի հետեւանքները վերացվում են:

Դեպքի վայր ժամանած կուսկոմի ղեկավարը խոստացել է մանրակրիտ հետաքննություն անցկացնել եւ մեղավորներին պատժել: Հաղորդվում է, որ կասկածյալներին արդեն ձերբակալել են: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: