Ուզբեկստանի մեկ այլ ավիաընկերություն՝ CENTRUM AIR-ը, սկսում է գործել Տաշքենդ-Թբիլիսի երթուղով։ Տեղեկությունը տարածում է «Տավ Վրաստան»-ը։
Ավիաընկերությունն ուղիղ չարտերային թռիչքներ կիրականացնի 2023 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում՝ մայիսի 13-ից՝ շաբաթական մեկ հաճախականությամբ։
Այսօր կանոնավոր չվերթներ Վրաստանի և Ուզբեկստանի մայրաքաղաքների միջև իրականացվում է Uzbekistan Airlines ավիաընկերության կողմից։ Ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ թռիչքներ է իրականացնում Տաշքենդ-Թբիլիսի-Տաշքենդ ուղղությամբ։