CBS News. ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր և վաղը քննարկում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ լայնածավալ ռազմական գործողությունը
CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր և վաղը քննարկում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ամենամեծ ռազմական գործողություններից մեկի իրականացման հարցը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, գործողությունը նախատեսվում է ավարտել մինչև երկուշաբթի, այսինքն՝ մինչև ֆինանսական շուկաների բացումը, քանի որ կա ռիսկ, որ հարվածները կարող են բացասական ազդեցություն ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային տնտեսությունների վրա։ Գործողության վերջնական ամսաթվերը դեռևս որոշված չեն։
CBS News-ի մի քանի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը տեղեկացված է այս ծրագրերի մասին և գործում է ԱՄՆ-ի հետ համակարգված։ Միևնույն ժամանակ, աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական հրաման չի տվել հարվածները սկսելու համար։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմական գործողության ծրագիրը քննարկվել է նախագահ Թրամփի կաբինետի նիստում Քեմփ Դեյվիդում հուլիսի 31-ին։
«CBS News»-ի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Սպիտակ տան որոշ քաղաքական խորհրդականներ կտրականապես դեմ են եղել այս ծրագրին։ Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հավանական թիրախները կլինեն էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում՝ էլեկտրակայանները և նավթավերամշակման գործարանները։