Ցավակցում եմ մահացած հանքափորի ընտանիքին, հետաքննություն է սկսվել և հուսով եմ՝ շուտով կպարզվեն ողբերգության հետ կապված բոլոր հանգամանքները. Շալվա Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցավակցում է Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածի ընտանիքին, իսկ տուժածներին մաղթում է շուտափույթ ապաքինում։
Պապուաշվիլիի խոսքով՝ հետաքննություն է ընթանում, և նա հույս ունի, որ շուտով հայտնի կդառնան ողբերգության հետ կապված հանգամանքները։
«Առաջին հերթին ուզում եմ արձագանքել Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցած ողբերգությանը։ Ցավակցում եմ մահացած հանքափորի ընտանիքին, իսկ տուժած հանքափորներին՝ ապաքինում։ Ինչպես գիտեք, հետաքննությունը սկսվել է, և ես հույս ունեմ, որ շուտով կպարզվեն այս ողբերգության հետ կապված բոլոր հանգամանքները», – ասել է Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի բյուրոյի նիստում։
Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։