Ցածր բյուջետային «Centrum Air» ավիաընկերությունը սկսում է գործել Տաշքենդ-Թբիլիսի-Տաշքենդ ավիաուղիով
Այս տարվա ամառային նավիգացիոն սեզոնին Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև օդային փոխադրումների հաճախականությունը կավելանա,- հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
2019 թվականին վրացական ավիաշուկա մուտք գործած Uzbekistan Airways-ից հետո Centrum Air-ը սկսում է գործել Տաշքենդ-Թբիլիսի-Տաշքենդ ավիաուղիով։
Մայիսի 13-ից յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվեն չարտերային չվերթներ՝ շաբաթական մեկ հաճախականությամբ։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել է Centrum Air-ի թռիչքի հայտը պահանջվող ժամկետի համար (մինչև 2023 թվականի օգոստոսի վերջ):
«Uzbekistan Airways» ավիաընկերությունն այս փուլում կանոնավոր չվերթներ է իրականացնում Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև շաբաթական երեք անգամ։