Ցածր ակտիվության պատճառով, նոյեմբերի 18-ից դադարեցվելու է Քութաիսի-Բազել չվերթը
Ցածր ակտիվության պատճառով, նոյեմբերի 18-ից դադարեցվելու է Քութաիսի-Բազել չվերթը: Տեղեկությունը հաստատում են «Wizz Air» ավիաընկերությունում: Նշված չվերթն առաջին անգամ իրականացվել է սեպտեմբերի 13-ին:
«Wizz Air»-ը մշտապես իրականացնում է չվերթների մոնիտորինգ բոլոր ուղղություններով, որպեսզի կարողանա ցածր գնել առաջարկել ուղևորներին: Ավիաընկերությունը հաստատում է, որ ցածր ակտիվության պատճառով դադարեցրել է Քութաիսի-Բազել չվերթը և վերջին չվերթն իրականացնելու է 2019 թվականի նոյեմբերի 18-ին:
«Ուղևորները, որոնք արդեն գնել են այս ուղևորության տոմսերը հետագա ամսաթվի համար, էլեկտրոնային փոստով կստանան տեղեկություն նշված փոփոխության մասին: Նրանք կարող են ընտրել փոխհատուցման տարբերակներից մեկը. Ընտրել այլ ուղղություն, հետ ստանալ տոմսի գումարը 100 տոկոսով կամ 120 տոկոսով՝ «Wizz credit»-ի հաշվին:
«Wizz Air»-ը անկեղծորեն ներողություն է հայցում ուղևորներից»,- նշված է ընկերության տարածած տեղեկությունում: