Ցանկանում են հստակ ասել, որ Վրաստանի հետ կապված աշխատում ենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցով. Մայք Պոմպեո
Ցանկանում են հստակ ասել, որ Վրաստանի հետ կապված աշխատում ենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցով. Մայք Պոմպեո

ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեին լսել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

Պետքարտուղարը պատասխանել է կոնգրեսականների հարցերին: Կոնգրեսմենների հարցերը վերաբերել են նաև Վրաստանին:

«Մեզ հուզում է Ռուսաստանի ագրեսիան, որը սկզբում սկսվել է Մոլդովայում, հետո հասել է Վրաստան և ավելի ուշ ՈՒկրաինայում զոհվել է 10 000 մարդ: Էլ ինչ պետք է անենք մեր դաշնակիցների հետ միասին հարկավոր զինվածությունը ապահովելու համար, առանձնապես այս երեք նշված հանրապետություններում, քանզի կանգնեցնենք Պուտինի ռեժիմի ագրեսիան»,- այս հարցը  հանրապետական կոնգրեսմեն Ջո ՈՒիլսոնը ուղղել է Մայք Պոմպեոին:

Ինչպես նշել է Պոմպեոն, այն նախկին խորհրդային երկրների դրսևորման համար, որոնք կանգնած են արևմտյան ճանապարհի վրա, շատ բան կա անելու:

«Այս երեք երկրների սպառազինման հարցերին կծանոթանամ մեծ սիրով: Այս շաբաթ Վրաստանի վարչապետի հետ բանակցություններ եմ վարել, պետքարտուղարությունում, ռազմավարական գործընկերության շրջանակներում: Հենց սկզբից ցանկանում են հստակ ասել, որ Վրաստանի հետ կապված աշխատում ենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցով: Սա այն հարցերն են, որով կարող ենք օգնել երկրի բնակչությանը: Անցած տարի որոշում ենք ընդունել, որ ՈՒկրաինային փոխանցենք զենք ևռազմական համակարգեր, որը նրանք այս պահին օգտագործում են: Շատ բան կա անելու նախկին խորհրդային երկրների համար, որոնք կանգնած են արևմտյան ճանապարհի վրա»,-հայտարարել է Մայք Պոմպեոն:

Դրա հետ մեկտեղ, հանրապետական կոնգրեմեն Ջո ՈՒիլսոնը Մայք Պոմպեոյի հայտարարությունից հետո նշել է, որ Ռումինիայի և Բուլղարիայի կողմից գրանցած հաջողության հետ մեկտեղ տեսել է նաև Վրաստանի հաջողությունները:

Իր հերթին կոնգրեսական Տեդ Պոն հայտարարել է, որ Վրաստանը, ՈՒկրաինան և Մոլդովան ունեն վատ հարևանություն և երեք երկրներում էլ գտնվում են ռուսները: