Ցանկանում եմ շնորհավորել բոլոր քաղաքացիներին, ովքեր Սուրբ Զատիկը տոնում են այսօր, ցանկանում եմ առողջություն և բարօրություն. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր Սուրբ Զատիկը տոնում են այսօր, ապրիլի 12-ին:
«Այսօր կաթոլիկ, հայկական և ավետարանական-լյութերական եկեղեցիները տոնում են Սուրբ Զատիկը:
Ցանկանում եմ շնորհավորել բոլոր քաղաքացիներին, ովքեր Սուրբ Զատիկը տոնում են այսօր՝ վրաց կաթոլիկեներին, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին և մեր հայ համաքաղաքացիներին, Վրաստանի ավետարանական-լյութերական եկեղեցուն և նրա հավատացյալներին:
Մաղթում եմ ձեզ առողջություն և բարօրություն:
Համոզված եմ, որ միասնական ջանքերով կհաղթահարենք այս համընդհանուր մարտահրավերը: #Մնացեք տանը»,- ասել է վարչապետ Գիորգի Գախարիան: