Ցանկանում եմ, որպեսզի մեր բնակչությունը լավ տեսնի այն ամբարտավան վերաբերմունքը, որն ստացել ենք ընդդիմության կողմից
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, իշխանությունը կողմ է ընդդիմության հետ կառուցողական երկխոսությանუ և ապագայում ևս կշարունակի: Այս մասին ահյտարարել է վարչապետը՝ լրագրողների հետ զրուցելիս:
Վարչապետի խոսքով, ցավոք, չնայած կառուցողական վերաբերմունքի, ընդդիմության կողմից ստացել ենք ամբարտավան վերաբերմունք:
«Ցանկանում եմ, որպեսզի մեր բնակչությունը լավ տեսնի այն ամբարտավան վերաբերմունքը և պատասխանը, որն ստացել է մեր քաղաքական ուժը՝ մեր կողմից արված կառուցողական քայլին պատասխան»,- հայտարարել է վարչապետը: