Ցանկանում եմ կոչ անել բոլորին, որ այս տարի իրենց հանգիստը անց կացնեն Վրաստանում. Սալոմե Զուրաբիշվիլի
Աջարիայի կառավարությանը հանդիպել եմ առաջին անգամ և շատ հետաքրքիր հանդիպում էր, որ այստեղ ծրագրվում են հետաքրքիր նախագծեր,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին:
Ինչպես նշել է նախագահը, Աջարիայում որոշակի հիմնախնդիրներ են ստեղծվել զբոսաշրջության տեսանկյունից, սակայն չի նվազել զբոսաշրջության աճը, որը սպասվում էր այս տարածաշրջանի համար:
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ օգտվել առիթից և կոչ անել բոլորին, որ այս տարի իրենց հանգիստը անց կացնեն Վրաստանում: Այս հայտարարությունը անելու եմ նաև Բաթումիում, գալիք շաբաթ, որտեղ ծրագրված է շատ կարևոր կոնֆերանս: Եվրոպայի հետ համագործակցության 10-րդ տարին է, և այցելելու են մեր գործընկերները, սա մեկ անգամ ևս մեր գործընկերների հետ մերձեցման հնարավորություն է»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: