Ցանկանում էինք, որպեսզի մրցումը ավարտվեր Վրաստանի օրհներգով և մենք դա արեցինք. Վրաց մարզիկները վերադարձել են Սանկտ-Պետերբուրգից
Բոլորս ցանկանում էինք, որպեսզի մրցումը ավարտվեր Վրաստանի օրհներգով և մենք դա կարողացանք»,- այս մասին հայտարարել է Սանկտ-Պետերբուրգի առաջնության հաղթողը, ոսկե մեդալակիր Գուրամ Թուշիշվիլին՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Վրաց մարզիկները այսօր Մոսկվայից վերադարձել են հայրենիք:
Հաղթող ձյուդոիստներին ծափահարություններով դիմավորել են երկրպագուները և մտերիմները:
Եվս մեկ ոսկե մեդալակիր Բեքա Ղվինիշավիլու խոսքով, մրցումը բարդ էր, սակայն վրաց մարզիկները լավ էին պատրաստված: