Ցանկացած փորձ բանակը ներքաշել քաղաքական կյանքին հակապետական է և վտանգավոր. Վլադիմիր Չաչիբաիա
Ցանկացած փորձ բանակը ներքաշել քաղաքական կյանքին հակապետական է և վտանգավոր. Վլադիմիր Չաչիբաիա

Զինված ուժերի օգտագործումը քաղաքական նպատակների համար դեմ է զինված ուժերի և ընդհանրապես երկրի հետաքրքրություններին,-այս մասին ասված է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմիր չաչիբաիայի հայտարարության մեջ:

Նրա հայտարարությամբ, Վրաստանի զինված ուժերը քաղաքականապես նեյտրալ պետական ինստիտուտ է, որի հիմնական նպատակն է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը:

«Վրաստանի զինված ուժերի անունից ցանկանում ենք արձագանքել մամուլում արված հայտարարություններին: Վրաստանի զինված ուժերը քաղաքականապես նեյտրալ պետական ինստիտուտ է, որի հիմնական նպատակն է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը: Այս խնդիրը պարտավորեցնում է մեզ լինել միասնական և պատրաստ մարտահրավերներին արձագանքելու համար: համապատասխանաբար, վրացական բանակը պատկանում է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու և կազմված է հասարակության ներկայացուցիչներից, անկախ նրանց էթնիկ, կրոնական թե քաղաքական հայացքների:

Երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացը, կոնկրետ նախագահական ընտրությունները, քաղաքացիական հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին, այդ թվում զինվորականներին, ֆիքսել սեփական իրավունքը և դրանով արտահայտեն իրենց դիրքորոշումը:

Ցանկանում եմ դիմել քարոզարշավին ներգրավված մարդկանց, նախկին զինվորականներին, որ զինված ուժերի օգտագործումը քաղաքական նպատակների համար դեմ է զինված ուժերի և ընդհանրապես երկրի հետաքրքրություններին: Բանակին ներքաշել քաղաքական կյանքում շատ վտանգավոր է և դեմ է պետության հետաքրքրություններին»,-ասել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Մայոր Վլադիմեր Չաչիբաիան: